Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Վենեսուելայում նախագահ կընտրեն 30 օրվա ընթացքում

Վենեսուելայում նախագահ կընտրեն 30 օրվա ընթացքում
06.03.2013 | 13:51

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում նախագահական ընտրություններ տեղի կունենան երկրի առաջնորդ Ուգո Չավեսի մահվանից հետո 30 օրվա ընթացքում։ Չավեսը Վենեսուելայի նախագահ է վերընտրվել 2012թ. հոկտեմբերին։ Նրա երդմնակալության արարողությունը պետք է կայանար հունվարի 10-ին, սակայն Չավեսի առողջական խնդիրների պատճառով այն տեղի չունեցավ։

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ